211652_close_icon
views-count3495 դիտում article-date 21:54 30-11-2021

Շատ զարմացած եմ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից. Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքները, որտեղ հերթական անգամ հաղթեց արգենտինացի Լիոնել Մեսսին։

«Սալահը գրավեց 7-րդ հորիզոնականը։ Եթե անկեղծ, ապա ես շատ զարմացած եմ այդ արդյունքով։ Քվեարկությանը մասնակցում են լրագրողները, այդ դեպքում ինչու՞ եք ինձ հարցնում արդյունքերի մասին։ Այն, ինչ կատարվել է, մասամբ լրագրողների մեղքով է։

Միշտ էլ կարելի է այս մրցանակը Մեսսիին հանձնել նրա անցած ճանապարհի համար, բայց եթե այս անգամ ևս Լևանդովսկին չստացավ այն, ուրեմն երբեք չի ստանա։ Իսկ ինչ վերաբերում է Սալահին, բնականաբար նա պետք է լիներ ավելի բարձր դիրքում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Armsport.am-ը։

Նմանատիպ նյութեր