211652_close_icon
views-count2463 դիտում article-date 21:52 16-12-2019

Յուրգեն Կլոպ. Չեմ կարծում, թե Սիմեոնեն հիացած է վիճակահանության արդյունքներից

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները։ «Մերսիսայդցիների» մրցակիցը Մադրիդի «Ատլետիկոն» է, հայտնում է [url=https://https://armsport.am/2019/12/16/%d5%af%d5%ac%d5%b8%d5%ba%e2%80%a4-%d5%b9%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a9%d5%a5-%d5%bd%d5%ab%d5%b4%d5%a5%d5%b8%d5%b6%d5%a5%d5%b6-%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%ad%d5%b8/]Armsport.am[/url]-ը: «Սա իսկապես հետաքրքիր վիճակահանություն է։ Ես զգում էի, որ մեր մրցակիցը Մադրիդի թիմերից մեկն է լինելու։ Մենք հրաշալի հիշողություններ ունենք այդ ստադիոնից։ Դա մի վայր է, որտեղ ես անցկացրել եմ կյանքիս լավագույն օրերից մեկը։ Սակայն հիմա մենք պետք է գնանք աշխատենք ու ջանք թափենք հաղթանակի հասնելու համար։ Լավ վիճակահանություն է ու բարդ խաղ։ Չեմ կարծում, որ միստեր Սիմեոնեն ուրախությունից սկսել է վազել հյուրանոցով, երբ իմացել է, որ «Աթլետիկոյին» բաժին է հասել «Լիվերպուլը»»,- ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր