211652_close_icon
views-count2981 դիտում article-date 14:57 02-12-2021

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր

 
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները,  զննության են ենթարկել քաղաքացուհի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր