85663 դիտում
16:06 05-12-2021
Սրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ սրբապղծություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ճիվաղը կամ ճիվաղները Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տուն և այնտեղից հափշտակել «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և թվով 72 հատ ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել ու քիչ առաջ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Մխեյանի գլխավորությամբ ժամանել են դեպքի վայր:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը վերանորոգվում էր և այն պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկած ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ծառայության մեկնած, 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին:
Ծնողները վերանորոգում էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտլեու, սրբապիղծ գողին կամ գողերին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հերոսի ընտանիքին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վաս:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+