Հայաստանի ֆուտբոլի Մ17 տարեկանների ընտրանու մրցակիցները հայտնի են
Կայացավ ՈՒԵՖԱ Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Նորվեգիայի և Բելառուսի հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան 2022 թվականի ամռանն/աշնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։