211652_close_icon
views-count1566 դիտում article-date 22:24 09-12-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  դեկտեմբերի 9-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանրային տրանսպորտի կանգառի կետերում, մասնավորապես՝ Կորյուն-Հերացի-Չարենցի փողոց խաչմերուկում դիտարկել են ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 2 խախտում։ Դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային COVID-19-ի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն առաջիկա օրերին ևս կշարունակվի։
 

Նմանատիպ նյութեր