211652_close_icon
views-count1804 դիտում article-date 23:16 20-12-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  դեկտեմբերի 20-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը։

Դիտարկվել է էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր և ոչ կանոնավոր  ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։

Դրա արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 1 դեպք։ Դիմակ չկրելու հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։
 

Նմանատիպ նյութեր