7797 դիտում
11:09 10-12-2021
Ամերիկյան ժողովրդավարությունը Հայաստանում մի քանի վայրկյան է տևում․ Կարեն Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Պետք չէ չափից ավելի գովալ ամերիկյան բարքերը և հույս դնել ամերիկյան ժողովրդավարության վրա:
Հայաստանում ամերիկյան համալսարանի (American University of Armenia) նախագահ Կարին Մարկիդեսին (Karin Markides) դեռևս օգոստոսի 25-ին գրություն եմ ուղարկել, որով վերջինիս ուշադրությունն եմ հրավիրել նույն համալսարանի աշխատակից, միաժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտորի այսրոպեական ժ.պ. Հովհաննիսյան Հովհաննեսի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած գրագողության առերևույթ փաստերի վրա: Հայաստանում ամերիկյան համալսարանի ղեկավարությանն առաջարկեցի քննել նույն համալսարանի աշխատակից Հովհաննիսյան Հովհաննեսի գրագողության փաստերի վերաբերյալ գրությունս և դադարեցնել վերջինիս դասախոսական գործունեությունն այդ համալսարանում:
Ամերիկյան ժողովրդավարության չափորոշիչների համաձայն, մի քանի վայրկյան անց նամակ ստացա, ըստ որի, Հայաստանում ամերիկյան համալսարանն ինձ տեղեկացնում էր, որ գրությունս ստացել են և դրան կպատասխանեն 2 օրվա ընթացքում: Այսքանով ամերիկյան ժողովրդավարությունն ավարտվեց, քանզի անցել է 107 օրացույցային օր, իսկ գրությանս որևէ արձագանք չկա: Կարող էին, չէ՞, ինչ-որ կերպ արձագանքել՝ դրական, բացասական, չեզոք, քաղաքավարի, չորով: Նախընտրեցին արհամարհել: Ինչու՞: Որովհետև, ամերիկյան ժողովրդավարությունն այլ երկրներում (մասնավորապես՝ Հայաստանում) մի քանի վայրկյան է տևում: Հենց այնպես, ինչպես տվյալ դեպքում:
ՀԳ. Հանկարծ չմտածեք, որ ռուսաստանյան «ժողովրդավարության» ջատագով եմ:
ՀԳ. Ի դեպ, դեմ չէի լինի, որ այս պատմության մասին տեղեկանա նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը (U.S. Embassy Yerevan) և դեսպան Թրեյսին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2761 դիտում
00:56 29-01-2014
Մենամարտը տևում է ընդամենը 8 վայրկյան. տեսանյութ
2064 դիտում
12:16 24-01-2014
Սոչի-2014 Օլիմպիադային ընդառաջ. որքա՞ն է տևում ճաապարհը մեկ մարզադաշտից մյուսը. տեսանյութ
10724 դիտում
22:40 07-05-2016
Կլինիկական մահը տևում է 3-ից 6 րոպե
Այս բաժնից
634 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
472 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
979 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ