211652_close_icon
views-count71400 դիտում article-date 15:37 10-12-2021

Սահմանին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է. ՊՆ

Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։

Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։  

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Նմանատիպ նյութեր