211652_close_icon
views-count4239 դիտում article-date 11:22 13-12-2021

Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ․ Երևանի քաղաքապետի խոսնակը՝ վարորդների գործադուլի մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավտոբուսների վարորդների գործադուլին․ «Հարգելի երևանցիներ,

Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։

Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։

Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։

Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սև» եկամուտ։

Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։

Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։    

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը անհարմարության համար»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 13-ին, վաղ առավոտվանից, ի նշան բողոքի, գործադուլ են սկսել Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդները:

Նրանք հավաքվել են Թևոսյան փողոցի՝ ժողովրդին հայտնի  Ջրվեժի ավտոբուսի պարկում և  պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ  Մարությանի հետ:

 Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանիի հետ զրույցում վարորդները ասում էին. «Միայն հանդիպում քաղաքապետի հետ: Տրանսպորտի վարչության պետի հետ ցանկություն չկա հանդիպելու, քանի որ նա ասում է մի բան, անում՝ այլ բան... 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր