211652_close_icon
views-count2138 դիտում article-date 23:55 14-12-2021

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ղազախստանից տեղափոխվեց Լեհաստան

ՖԻԴԵ –ն հայտնում է , որ արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, դեկտեմբերի 25 – 31 –ը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է  մեկ  միլիոն ԱՄՆ դոլար:

Մրցաշարը նախատեսված էր անցկացնել  Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում,  բայց նշած վայրում ստուգատեսը չեղարկվեց  կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով:

Նման ձևաչափով առաջնությունները անցկացվում են 2012 թվականից, իսկ  գործող չեմպիոնը նորվեգացի Մագնուս Կառլսենն է:

Մրցաշարին  մասնակցելու են   նաև Հայաստանի շախմատիստները:

Նմանատիպ նյութեր