211652_close_icon
views-count1503 դիտում article-date 13:48 18-12-2021

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 82 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահ 86-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30027 քաղաքացու հետազոտություն, որից 4651-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Նմանատիպ նյութեր