211652_close_icon
views-count2006 դիտում article-date 21:15 18-12-2021

Խաղաղություն ձեռք բերելու համար մեզ պարտադրված ներողամտությունն ավելին չէ, քան թուլությունն ու տկարությունը․ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. Փաստինֆո

Այսօր, երբ մեր երկիրը դիմագրավում է ծանրագույն փորձություններ, առավել քան անհրաժեշտ է ազգային, հոգևոր լիցքերով զինավառված, քաղաքական, հասարակական, ազգային ուժերի համախմբում։ ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ այս մասին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, հայտնում է Pastinfo.am-ը:

«Այսօր, երբ մեզ պարտադրվում է խաղաղության օրակարգ, ուզում եմ հիշել ՀՀԿ-ի հոգևոր գաղափարական հոր՝ Նժդեհի խոսքերը, թե խաղաղությունը ոչ թե նվիրվում է, այլ նվաճվում։ Խաղաղությունը ձեռք բերելու համար մեզ պարտադրված ներողամտությունն ավելին չէ, քան թուլությունն ու տկարությունը։ Նժդեհը լավագույնս ձևակերպել է Քրիստոսի կերպարն իր մտածումների մեջ։ Ներողամտությունն ուժեղների առանձնաշնորհն է, ներողամտությունն արժեք է ստանում, երբ դրսևորվում է այն դեպքում, երբ կարող է նաև չդրսևորվել»,-նշեց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր