211652_close_icon
views-count24123 դիտում article-date 20:44 20-12-2021

Հայտնի է՝ ով է թալանել Աղվան Հովսեփյանի տնից ոգելից խմիչքներն ու հուշանվերները. aravot.am

Ինչպես հայտնի դարձավ Aravot.am-ին, բացահայտվել է օրերս կատարված մի հանցագործություն: Դեկտեմբերի 18-ին հաղորդվել էր, որ անհայտ անձինք մուտք են գործել Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկը եւ այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ եւ հուշանվերներ:

Կայքի տեղեկություններով՝ առանձնատունը պատկանում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նույն օրը՝ դեկտեմբերի 18-ին, ՔՀԲ ծառայողները համատեղ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու համար բերման են ենթարկել Հրանտ Գ.-ին

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր էին նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին  Արագածոտնի մարզում տեղի ունեցած  գողության փաստով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը  անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ  բացել էին Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Նմանատիպ նյութեր