211652_close_icon
views-count93955 դիտում article-date 21:15 20-12-2021

Ոստիկանության Գավառի «քթի տակ» Toyota-ով վարորդը «շրջափակման մեջ է առել» Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների շնորհիվ մայրաքաղաքում նվազել է ժողովրդի լեզվով ասած «իրենց լավ տղա զգացող» օրինախախտ վարորդների թիվը, ապա Գավառ քաղաքում՝ հենց ոստիկանության Գավառի «քթի տակ», Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդն իրեն վեր  է դասում օրենքից։ 

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Toyota մակնիշի 03 ԼԼ 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում՝ Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի գլխավոր մուտքը փակել էր իր «երկաթյա նժույգով»։

SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիներն ասում էին. «Ո՞վ է այս ինքնավստահ «պորճը», որ Գավառի ոստիկանության բաժնի հարևանությամբ նման վերաբերմունք է ցուցաբերում։ Գուցե վստա՞հ է, որ ինքը ինչ-որ «պապայի բալա» է, բայց երևի չի հասկացել, որ անցել են այդ ժամանակները, կամ էլ տեղի ոստիկաններն իրենք պետք է կարճ ժամանակում հայտնաբերեն այդ «հերոսին» ու հասկացնեն, որ նման վերաբերմունք ցուցաբերելու համար քաղաքացիների կողմից արժանանում ես «ամենաքաղցր խոսքերի»։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Գավառի ոստիկանությունը այս դեպքում օպերատիվորեն կարձագանքի։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր