2342 դիտում
11:01 21-12-2021
Ոչինչ չի կարող խանգարել ՆԱՏՕ-ին դեպի արևելք ընդլայնվելու հարցում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՌԴ ԱԳՆ-ն դեռեւս դեկտեմբերի 17-ին շրջանառության մեջ էր դրել ԱՄՆ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից անվտանգության իրավական երաշխիքների տրամադրման երկու փաստաթղթերի նախագիծ։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին նշել էր, որ ԱՄՆ-ն տեսել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները եւ քննարկում է դրանք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
Վերադառնալով Պուտինի այն դիտարկմանը, որ «ավելի վաղ արեւմտյան գործընկերները չեն կատարել իրենց ստանձնած համապատասխան բանավոր պարտավորությունները», նկատենք, որ դա կարող է վերաբերվել դեռեւս 1990 թ. Գերմանիայի վերամիավորման բանակցությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ազգային անվտանգության արխիվը 2017 թ. դեկտեմբերի 2-ին հրապարակել էր երեք տասնյակ գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք վերաբերում էին վերոնշյալ բանակցություններին: Ըստ այդ գաղտնազերծված փաստաթղթերի, արեւմտյան մի շարք բարձրաստիճան դիվանագետներ Խորհրդային Միության ղեկավարությանը խոստացել էին, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք կդադարի Գերմանիայի Դեմոկրատական եւ Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետությունների սահմանին: Ռուսաստանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ օգտագործում է այդ փաստարկը՝ հիմնավորելու համար իր անզիջում դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ եւ այդ համատեքստում Արեւմուտքի հետ ունեցած լարված հարաբերությունների մասով։ Մինչդեռ Արեւմուտքում սովորաբար պատասխանում են, որ ԽՍՀՄ վերջին ղեկավարին որեւէ մեկը գրավոր խոստում չի տվել, որեւէ տեղ համաձայնագրերի տեքստերում արձանագրված չէ դաշինքի չընդլայնման մասին պայմանավորվածությունը, հետեւաբար ձեւական առումով ոչինչ չի կարող խանգարել ՆԱՏՕ-ին դեպի արեւելք ընդլայնվելու հարցում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2748 դիտում
10:48 04-02-2022
Պատերազմը կարող է խանգարել ռուսական գազի մատակարարմանը Եվրոպա․ «Հայաստանի Հանրապետություն»
1533 դիտում
14:34 19-09-2014
Դ.Քեմերոնը խոստացել է, որ ընդլայնվելու են Շոտլանդիայի լիազորությունները
1059 դիտում
19:20 03-11-2021
ՄԱԿ-ԵՊՀ փոխգործակցությունը զարգանալու և ընդլայնվելու միտում ունի
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են