211652_close_icon
views-count1739 դիտում article-date 14:10 21-12-2021

Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ֆրանսիայի հետևողական ջանքերը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Արժևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ համագործակցության խորացման գործում:

Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը և մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն առկա փոխգործակցությունն առավել ընդլայնելու կարևոր ներուժ ունեն։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական ընդգրկուն օրակարգի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետևողական ջանքերը և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը:

Առանձնահատուկ գնահատականի է արժանի Ֆրանսիայի ուշադրությունը հայ ռազմագերիների, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև արցախահայությանն ուղղված կարևոր օգնության տրամադրման հարցերին»:

Նմանատիպ նյութեր