71922 դիտում
19:40 22-12-2021
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հարազատները փորձել են ինքնասպանություն գործած 17-ամյա տղայի կյանքը փրկել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Սուլթանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Բ. Բ-ն է, ով իրենց տան նկուղում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Հարազատները նրան հայտնաբերել են, կտրել են պարանն ու փորձել օգնություն ցուցաբերել ու հիվանդանոց տեղափոխել, սակայն ճանապարհին նա մահացել է։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+