1915 դիտում
23:24 24-12-2021
Կարևոր է, որ «Իմ քայլը» սկզբունքայնություն դրսևորեց և և կայացրեց գրագետ որոշում․ Փաշինյանը` Մարությանին անվստահություն հայտնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելն ինստիտուցիոնալ խնդիր է, այսօրվա մեր բոլոր ձախողումները նրա մասին են, որ մեր երկրում պետական ինստիտուտները չեն կայացել և մենք երբեք թույլ չենք տվել, որ կայանան։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին` կառավարման ոլորտում ով է ավելի նախընտրելի` կուսակցական գործի՞չը, թե՞ լավ կառավարիչը, հաշվի առնելով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի շարժառիթները, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա. մենք շատ երկար միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստն էր` կա ավագանի և կա քաղաքապետ, ինչպես նաև առաջին քաղաքապետւ, որը էլի ավագանու անդամ է։ 2021թ-ին մեր քաղաքական բարեփոխումների ամենակարևոր հատվածն էր, որ 4000-ից ավել բնակչություն ունեցող բոլոր համայնքների ընտրությունները դարձնենք համամասնական ցուցակով, որտեղ ընտրվում է կուսակցությունը և ոչ թե անձը։ Այստեղ շատ պարզ հարց կա` ո՞վ է կառավարում քաղաքը, ո՞րն է քաղաքի կառավարման գերագույն մարմինը, այդ մարմինն ավագանին է և քաղաքապետն էլ ընտրվել է կուսակցական ցուցակով։ Երևանում իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը։ Ինչպես վարչապետ չի կարող լինել որևէ մեկը՝ առանց խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ որևէ մեկը քաղաքապետ չի կարող լինել՝ առանց ավագանու մեծամասնության։ Այն բոլոր որոշումները, որոնք ընդունվել են, ընդունվել են կառավարության և ավագանու կողմից։ Երևանի քաղաքապետը քաղաքական, ռազմավարական նշանակության ոչ մի քայլ, գործողություն չի կարող անել առանց ավագանու»,-ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ ավագանին է կայացրել այդ որոշումները և այստեղ առկա է ինստիտուտի կայացման խնդիր։
«Ոնց որ ես ասեմ՝ գործ չունեմ խորհրդարանական մեծամասնության հետ, ինձ չի հետաքրքրում խորհրդարանական մեծամասնությունը։ Այստեղ կան նաև այլ հարթություններ` քաղաքական, բարոյական։ Կարևոր եմ համարում, որ «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում։ Առաջիկայում կտեսնենք` Երևան քաղաքն ավելի լա՞վ կկառավարվի, թե՞ ավելի վատ ու ոչ մի կասկած չունեմ, որ ավելի լավ է կառավարվելու, որովհետև, երբ ինստիտուտի աշխատանքը առողջ է, այդ առողջությունը կարտահայտվի նաև Երևան քաղաքի վրա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12355 դիտում
11:02 17-12-2021
«Լուսավոր Հայաստան»-ը չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից