2982 դիտում
23:55 25-12-2021
Ինքը սարսափում է հողատուի մեղադրանքից ու ուզում է ամեն կերպ դրանից խուսափել. Արման Գրիգորյան
«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր․ սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք։ Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնե՛լու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկը ինձ ասի՝ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք էր ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի՝ դա կլինի լեգիտիմ մեղադրանք․․․»:
Երեկվա ֆայսբուքյան լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած թերևս ամենահետաքրքիր հայտարարությունն է», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արման Գրիգորյանը:
«Գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Ինքը սարսափում է հողատուի մեղադրանքից ու ուզում է ամեն կերպ դրանից խուսափել։ Մյուս մեղադրանքի` հող չհանձնելու մեղադրանքի հետ մարդը պրոբլեմ չունի։ Բացեիբաց ասում է, մեղավոր եմ, կարող էի պատերազմից խուսափել եթե տարածքային զիջումների գնայի, բայց չեմ արել։
Չեմ արել, չնայած արդյունքը կանխատեսելի է եղել, բայց տեսեք ինչ լավն եմ ես, տարածք չեմ զիջել։ Իհարկե ինքը սեթևեթում է դա որպես մեղադրանք ձևակերպելով ու ընդունելով մեղադրանքը։ Իրականում ինքը դա ակնհայտորեն որպես արդարացում է տեսնում, որպես իրեն մաքրագործող մի բան։ Չի հասկանում, որ սարսափելի խոստովանություն է դա։ Չի հասկանում, որ դա հաղորդում է հանցագործության մասին։
Բայց ամենավատն այն է, որ նրա հաշվարկը ճիշտ է. հանրային ընկալման մեջ էլ սա դիտվելու է որպես ավելի նախընտրելի մեղք, քան եթե էս մարդը տարածքային զիջումներ արած լիներ (իրականում էդ զիջումները մեղք էլ չէին լինի)։ Սա ավելի մեծ պրոբլեմ է, քան այն, որ վարչապետը չի հասկանում էդ մեղքի ծանրությունը։ Ավելի ճիշտ, վարչապետի չհասկանալը գոնե մասնակիորեն էդ հանրային վերաբերմունքի հետևանքն է»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3322 դիտում
16:27 06-05-2022
Տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել ադրբեջանական բեռնատարի հետ բախումից, բայց չի կարողացել. Արցախի ՄԻՊ
3700 դիտում
10:39 30-01-2018
Դրամահավաքը աշխարհով մեկ ընդունված կարգ է, դրանից պետք չէ խուսափել. Արմեն Մուրադյան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»