1637 դիտում
20:22 27-12-2021
ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը Դիտարկվել են սահմանային անցակետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելների ներդրման մեխանիզմները
Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը:
Միացյալ թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի ներքո, միջազգային և տեղական փորձագետները 11 գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են պետական սահմանի անցման կետերում կազմակերպվող գործընթացների, ինչպես նաև մաքսային գործառնությունների դյուրացմանն ուղղված հարցեր: Նրանք ներկայացրել են նաև սահմանային անցակետերի և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների էտալոնային մոդելների նախագծերը։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է տնտեսվարողների համար ներմուծման և արտահանման ժամանակ առավելագույն հարմարավետ պայմանների ապահովման առաջնահերթությունը: Կարևորվել է թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում կրկնվող գործառույթների օպտիմալացման անհրաժեշտությունը:
Միջոցառմանը ներկայացվել են նախորդ հանդիպման ժամանակ քննարկված խնդիրների կատարման ընթացքը և ամփոփվել արդյունքները:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1929 դիտում
19:34 12-11-2021
ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1473 դիտում
17:00 13-11-2021
ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը
Այս բաժնից
460 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
436 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
994 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է