211652_close_icon
views-count13827 դիտում article-date 10:08 28-12-2021

Նիկոլ Փաշինյանի հարգելի ընտրողներ, ինչո՞ւ չեք պահանջում ձեր ընտրյալից ողջամիտ ժամկետում հայտնաբերել Ռոբերտ Քոչարյանի թալանած ենթադրյալ 4 միլիարդը

Գուրգեն Վարդանյանը գրում է. Խոսքս ուղղում եմ 2018թ. եւ 2020թ.֊ներին Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիներին.
Հարգելի քաղաքացիներ եւ 2018թ. եւ 2020թ.ին Նիկոլ Փաշինյանի ընտրարշավը կառուցված էր նախկին իշխանությունների կողմից իրականացված թալանը հետ բերելու շուրջ, այդ քարոզի մեջ կենտրոնական տեղում էր Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ 4 միլիարդ $֊ի թալանը։

Նիկոլ Փաշինյանի հարգելի ընտրողներ, ինչու չեք պահանջում ձեր ընտրյալից, ողջամիտ ժամկետում հայտնաբերել այդ 4 միլիարդը եւ այն վերադարձնել ժողովրդին կամ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակային խոստովանի, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից 4 միլիարդ $ չի թալանել, իսկ Նիկոլ Փաշինյանը ստել է եւ ստի միջոցով եկել իշխանության։

Եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը չի խաբել եւ այդ գումարը իրոք գոյություն ունի ամեն ՀՀ քաղաքացու բավական զգալի դրամ կհասնի, նույնիսկ հաշվել եմ` ուղիղ բաշխելու դեպքում ամեն չափահաս քաղաքացու կհասնի մոտ 2000$, այսինքն միջին ընտանիքը կստանա 8000֊10000$ գումար, իսկ եթե պարզվի, որ այդ գումարի մասին խաբել են, այդ նույն քաղաքացիները կվերաժեվորեն իրենց վերաբերմունքը եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր