211652_close_icon
views-count1570 դիտում article-date 15:42 28-12-2021

Հունվարի 1-ից օտարերկրացիները կարող են արտաքսվել ՌԴ-ից անօրինական աշխատանքային գործունեության պատճառով

Tert.am-ը գրում է. 2022 թվականի հունվարի 1-ից արտասահմանցի քաղաքացիները կարող են արտաքսվել Ռուսաստանից անօրինական աշխատանքային գործունեության պատճառով, նրանց գործատուները ևս կարող են տուգանվել մինչև 800 000 ռուբլու չափով՝ յուրաքանչյուր աշխատակցի համար: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն:

«Անօրինական աշխատանքային գործունեության համար տուգանքներից բացի (մինչև 5000 ռուբլու չափով) արտասահմանցիների նկատմամբ կարող են կիրառվել նաև այլ միջոցներ՝ կապված Ռուսաստանից արտաքսելու և վերադարձն արգելելու հետ: Արտասահմանցիներին անօրինական ճանապարհով աշխատանքի ներգրավելու համար գործատուները կարող են տուգանվել մինչև 800 000 ռուբլու չափով՝ յուրաքանչյուր աշխատակցի համար»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հիշեցրել են, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ժամանակավոր միջոցառումների գործունեության ժամկետը, որոնք թույլ էին տալիս արտասահմանցիներին կարգավորել իրենք իրավական կարգավիճակը՝ առանց երկրից դուրս գալու:  

Նմանատիպ նյութեր