211652_close_icon
views-count2062 դիտում article-date 10:47 29-12-2021

2021թ. նոյեմբերի տվյալներով Հայաստան է այցելել 816 հազար զբոսաշրջիկ. մեծ հոսք եղել է ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից․ «Արմենպրես»

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար 2021 թվականը բավական ակտիվ տարի է եղել, թեպետ թվային ցուցանիշները գոհացնող չեն, եթե դրանք համեմատում ենք 2019 թվականի ու դրան նախորդող տարիների հետ: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանն՝ ամփոփելով 2021 թվականի արդյունքները:

«Այս տարվա տվյալները դեռ վերջնական ամփոփված չեն, սակայն նոյեմբերի հաշվարկներով ունեցել ենք 816 հազար ներգնա զբոսաշրջիկ:  Կարծում եմ, դեկտեմբերի տվյալներն ամփոփելով, մենք 900 հազարի շեմը կանցնենք: Եթե համեմատենք 2020 թվականի՝ դժվար ժամանակաշրջանի, ցուցանիշի հետ, ապա այս տարվա տվյալները 50 տոկոսվ աճել են: 2019 թվականի հետ համեմատելով էլ տեսնում ենք, որ 50 տոկոսով զիջում ենք: Այսինքն՝ անելիքներ ունենք, որպեսզի 2019 թվականի շեմին հասնենք ու առաջ շարժվենք»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նշեց, որ ունենք հիմնական շուկաներ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են գալիս՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ (այստեղից՝ հիմնականում սփյուռքահայերն են գալիս), Գերմանիա, Վրաստան, Ֆրանսիա: Կան նաև պոտենցիալ համարվող շուկաներ՝ Ուկրաինա, ԱՄԷ, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Իտալիա: 

«Հիմնականում հոսք դեպի Հայաստան նկատվում է Ռուսաստանից ու Իրանից: Նրանց հետաքրքրության դաշտում պատմամշակութային վայրեր այցելություններն են, գաստրո ուղղությունը, արկածային զբոսաշրջությունը: Հետաքրքրությունը կապված է զբոսաշրջիկի ցանկության հետ»,-ասաց Արթուր Խաչատրյանը»:

Նմանատիպ նյութեր