211652_close_icon
views-count1415 դիտում article-date 22:37 29-12-2021

Ժողովրդավարական վերահսկողությունն ու մարդու պաշտպանված իրավունքներն անվտանգության մարմինների արդյունավետ աշխատանքի հիմնարար երաշխիք են․ իրազեկող տեսանյութ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակում ներկայացնում է իրազեկող տեսանյութ անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների կարևորության վերաբերյալ։

Գլխավոր ուղերձն այն է, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրի անվտանգության հիմնարար երաշխիք են: Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան ամուր է երկրի անվտանգությունը և հակառակը՝ որքան թույլ են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան թույլ է երկրի անվտանգության համակարգը:

Տեսանյութի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է վերահսկվում մեր երկրում անվտանգության ոլորտի մարմինները՝ Զինված ուժեր և ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ, իրավապահ մարմիններ: Տեսանյութը նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է դրանց արդյունավետ ու թափանցիկ աշխատանքի համար հատկապես արտաքին վերահսկողությունը, որում ազդեցիկ դեր ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր