934 դիտում
16:35 13-03-2023
Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում. Մարուքյանի արձագանքը Հաջիևի հայտարարությանը
Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ աշխարհամարտից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կերպ է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է:
«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», - գրել է Մարուքյանը Թվիթերի իր էջում:
Հաջիևը կիրակի օրն ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման չի կարող հանդիսանալ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը: Նա հայտնել էր, որ նման մեխանիզմի ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը: Հաջիևը շեշտել էր, որ Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցերը չի քննարկի երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ:

Նմանատիպ նյութեր
1788 դիտում
10:25 17-09-2020
ԵԱՏՄ-ն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքներն ու ազատությունները՝ ժողովրդավարության հիմնասյուները․ «168 ժամ»
1300 դիտում
15:28 17-03-2023
ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները