211652_close_icon
views-count27202 դիտում article-date 12:36 30-12-2021

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը, որոնք դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Հովհաննես Շիրազի փողոցում՝ թիվ 15 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Սպարտակ Հ-ի վարած Pontiac և 28-ամյա Դավիթ Հ-ի վարած Volkswagen մակնիշի ատոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։ 

Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Աննա Զ-ն և 55-ամյա Նարինե Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սթաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատվել է պարեկներ Սուրեն Բալդրյանի և Սամսոն Աղեկյանի կողմից, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն նշված վայրում։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր