211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. «Volkswagen»-ը բախվել է «Իվանյանս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Opel Combo»-ին և այն մոտ 80 մետր առաջ է հրել. «Volkswagen»-ն էլ հայտնվել է կանաչ գազոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count16859 դիտում article-date 12:15 31-03-2025
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Նանսենի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, կոտրել այն, առաջ գնալով բախվել երկաթե սյանը, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel Combo» մակնիշի ավտոմեքենային և մոտ 80 մետր առաջ է հրել՝ բախվելով նաև ծառին: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Volkswagen»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Opel»-ը շահագործվում է «Իվանյանս» ՍՊԸ-ի կողմից, վարորդն էլ՝ 21-ամյա Մովսես Օհանյանը, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Պարեկային ծառայությունը պարզում է «Volkswagen»-ի վարորդի ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր