9304 դիտում
17:31 30-12-2021
Նոր որոշում. այսուհետ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործառույթները կվերապահվի ՀՀ ՊԵԿ-ին
Գործադիրն այսօրվա նիստում ընդունել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը լուծարելու և պարտքը ներելուն համաձայնություն տալու մասին որոշում: Վերջինիս գործառույթների իրականացումը կվերապահվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։
Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է հանձնարարել կոմիտեին՝ տալու իր համաձայնությունը ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություններին ազատելու չվճարված միջնորդավճարներից և դադարեցնելու միջնորդավճարների գանձումը, ինչպես նաև ազատելու ՊՈԱԿ-ից տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված ՀԴՄ-ների համար պայմանագրով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու համար հաշվարկված տույժերից և դադարեցնելու պայմանագրով սահմանված ժամկետում վճարումների չկատարման համար հետագա տույժերի հաշվարկը։ Որոշման ընդունման արդյունքում հարկ վճարողներն ազատվում են հաշվարկված տույժերի վճարումից։ Հոկտեմբերի 12-ի դրությամբ հաշվարկած տույժերը կազմում են 145 290 600 դրամ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան