211652_close_icon
views-count1728 դիտում article-date 15:41 03-01-2022

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Արձանագրվել է 4 մահ։

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  32538 քաղաքացու հետազոտություն, որից 4824-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Նմանատիպ նյութեր