211652_close_icon
views-count64673 դիտում article-date 22:03 03-01-2022

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Range Rover Sport-ը բախվել է քարե պարսպին, փլուզել այն․ վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քարագլուխ գյուղի բնակիչ 58-ամյա Սամվել Բ․-ն իր վարած Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18․8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության քարե պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Բ․-ն տեղում մահացել է։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Դանիելյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր