53519 դիտում
17:08 04-01-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա և 9-ամյա եղբայրներին, ինչից հետո երեխաների հարազատները հաշվեհարդար են տեսել նրա հետ
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մարտիկ Ա-ն Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 6-ամյա Էրիկ Գ-ին և 9-ամյա Սերժ Գ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նույն օրը, ժամը 15։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ շտապօգնության 61 խումբը նշված փողոցների խաչմերուկից «ճակատային շրջանի և դեմքի սալջարդ, քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Մարտիկ Ա-ն է, ով հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել իր կողմից վրաերթի ենթարկված երեխաների ծնողները։
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ կասկածյալներն են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Տիգրան Գ-ն և 41-ամյա Արարատ Գ-ն։
Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս ներկայացել են ոստիկանության Չարբախի բաժանմունք, կատարվածի մասին բացատրություն տվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս խոստովանել են, որ իրենք են հարվածներ հասցրել Մարտիկ Ա-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Արարատ Գ-ն կոտրել է Opel մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին և կողային ապակին։
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տիգրան և Արարատ Գ-երը բաց են թողնվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարտիկ Ա-ն աշխատում է «Արտ Լանչ» ՍՊԸ-ում՝ որպես հացթուխ, Տիգրան Գ-ն աշխատում է «MG գրուպ» ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: