211652_close_icon
views-count66264 դիտում article-date 12:06 15-03-2018

Արտակարգ դեպք Արարատի մարզում. հանկարծամահ եղած կնոջ տղան հաշվեհարդար է տեսել Արտաշատի բժիշկների նկատմամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 14-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Մխչյան գյուղ, որպեսզի առաջին բուժօգնությունը ցուցաբերեն գյուղի բնակիչ, 60-ամյա Անահիտ Սիմոնյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժիշկները Ա. Սիմոնյանին տեղափոխում են Արտաշատի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահանում է, ինչն էլ առիթ է դառնում, որպեսզի մահացածի տղան հաշվեհարդար տեսնի բժիշկների նկատմամբ՝ վնասելով նաև շտապօգնության ավտոմեքենան։ Կատարվածի մասին ոստիկանության Արտաշատի բաժին հայտարարություն է տվել Արտաշատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սոկրատ Հախվերդյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր