211652_close_icon
views-count3255 դիտում article-date 21:42 05-01-2022

Ինձ ասում են, որ նման եմ Մեդվեդևային․ Ադելյա Պետրոսյան

Էթերի Տուտբերիձեի սանը՝ Ադելյա Պետրոսյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևային համարում է իր սիրելի գեղասահորդուհին և պատմել է, թե ինչպես է իրեն համեմատում աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնի հետ, հայտնում է Armsport.am-ը:

-Երբ ես փոքր էի, Ժենյա Մեդվեդևան դեռ սահում էր: Նա զարմացրեց ինձ իր կայունությամբ, ես ուզում էի նույնքան հուսալի և գեղեցիկ սահել: Այդպիսով, իմ սիրելի գեղասահորդուհին Ժենյան է:

-Ի դեպ, Ձեզ հաճախ են համեմատում նրա հետ, ասում են, որ նման եք թե՛ արտաքինով, թե՛ սահելու ոճով։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։ Իսկ դուք Ժենյայի հետ քննարկե՞լ եք դա։

-Ժենյայի հետ, իհարկե, չենք քննարկել: Պարզապես երկար տարիներ խոսում են այս մասին, և ես ինքս ինչ-որ պահի հավատում էի, որ մենք նման ենք: Բայց սահելու ոճը, ինչպես ինձ թվում է, դեռ տարբեր է,- ասել է Պետրոսյանը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Ադելյան դարձել է կանանց գեղասահքի պատմության մեջ առաջին գեղասահորդուհին, ով կատարել է քառակի ռիտբերգեր՝ առանց ընկնելու:

Նմանատիպ նյութեր