211652_close_icon
views-count2449 դիտում article-date 17:15 13-06-2021

«Եթե ոչ ես, ապա՝ ով, նման հարց ես ինձ տվել եմ 1992թ-ին, 1997թ-ին և նման հարց ինձ տալիս եմ հիմա». Ռոբերտ Քոչարյան

Tert.am-ը գրում է. Շատ բան չի փոխվել Բերդում, իրականում ճանապարհը նույնն է, որը կառուցվել է 2003-2004 թվականներին, նկատելի չէ, որ տուրիզմը այստեղ հասել է: Այս մասին այսօր Բերդի բնակիչների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Տուրիզմը Դիլիջանում լավ տնավորվել է, մի քիչ հասել է Իջևան և ճանապարհի կեսին մնացել»,-ասաց նա և նշեց, որ այս իշխանությունները ի վիճակի են նույնիսկ ամենալավ ծրագրերը ձախողել, հակված են ինչ-որ բան քանդելու, քան՝ կառուցելու:

Քոչարյանը նկատեց՝ այս ընթացքում նրանք զբաղված են պետական համակարգը փչացնելով: «Բանակի և եկեղեցու վրա միաժամանակ սկսեց հարձակումը: Իրականում ասել են թռիչքաձև աճ, ունեք թռիչքաձև անկում, գործազրկության, արտագաղթի թռիչքային աճ»,-ասաց նա:

 Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր համար քաղաքականության վերադառնալու որոշումը ծանր էր: «Ինձ համար չափազանց ծանր որոշում էր այս հայտը ներկայացնել և փորձել վերադառնալ երկրի բարձրագույն պաշտոնին, որովհետև վատ վիճակում է ամեն ինչ և հանկարծ մտածում ես՝ բա որ հանկարծ չստացվի և եթե քո անցյալը, քո կենսագրությունը հաջողված է, երկու անգամ բեռի տակ մտել եմ և պատվով դուրս եմ եկել, հիմա ինձ դնում եմ երրորդ անգամ բավական ռիսկի տակ: Պատրաստ եմ դա անել և համոզմունք ունեմ՝ ի վիճակի եմ դա անել»,-ասաց նա:

Նա նշեց՝ իրենց թիմում կարող մարդիկ են, ամեն մեկը իր ոլորտում: «Չեմ կասկածում, որ թռիչքաձև աճ ենք ունենալու, ձեր կյանքի որակը շեշտակի փոխվելու է, ամեն տարի դա զգալու եք ձեր վրա»,-ասաց նա:

Նա կոչ արեց գնալ, քվեարկել իրենց օգտին, չենթարկվել ճնշումներին: «Սրանց օրերը հաշված են: Որքան մոտիկ ընկեր ունեմ, ասում են՝ ինչիդ է պետք, անկեղծ ասեմ, միշտ այդ բանը ինձ մոտ կար, ասում էի՝ եթե ոչ ես, ապա՝ ով, նման հարց ես ինձ տվել եմ 1992 թվականին, 1997 թվականին և նման հարց ինձ տալիս եմ հիմա: Ոնցոր ճակատիս գրած լինեն, մի տեղ մի բան փչացնես, վատացնես, հետո պետք է գաս ռեմոնտ անես, մի բան էլ ավելի»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր