211652_close_icon
views-count2060 դիտում article-date 16:13 18-03-2019

Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Սվետլանա Մեդվեդևային

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ և ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդևային: «Հարգելի´ Սվետլանա Վլադիմիրովնա, Անկեղծորեն և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ Ձեզ նման գեղեցիկ և նրբազգաց կնոջը անսպառ լավատեսություն, երջանկություն և սեր: Թո´ղ Ձեր կյանքը լի լինի երջանիկ, պայծառ և ցանկալի իրադարձություններով: Ակնկալում եմ հանդիպում առաջիկայում և ավելի հաճախակի շփումներ»,-ասված է Ա. Հակոբյանի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր