30555 դիտում
23:16 06-01-2022
Արտակարգ դեպք Երեւանում. ԱՄՆ դեսպանատան մոտ Volkswagen Golf-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:
Ժամը 21:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երեւանի թիվ 1-ին եւ 8-րդ հրշեջ- փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձում էին մարել օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Հրշեջները մարել են Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Արմեն Ավետիսյանը, Հովիկ Քոչարյանն ու Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի խցանում տեղի չունենա, եւ հրշեջները կարողանան ազատ աշխատեն:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երեւանի բնակիչ, 25-ամյա Տիգրան Պետրոսյանն է, ով ասում էր, որ ավտոմեքենան վարելու ընթացքում նկատել է կրակը, եւ այն այնքան արագ է տարածվել, որ չի հասցրել մարել այն ու արդեն ժամանած պարեկներն ու հրշեջները իրենց աշխատանքն են կատարել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+