29802 դիտում
21:04 22-07-2022
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում, Ջանֆիդա գյուղի ճանապարհին Volkswagen Golf-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները պայքարել են Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Գևորգ Չաղարյանին։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+