211652_close_icon
views-count36061 դիտում article-date 11:15 07-01-2022

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին Lexus-ով մի քանի պտույտ գլորվելով, բախվել է քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում. 5 հնդիկ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 06:15-ի սահմաններում, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանը՝ իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ կողնակ, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Խիրֆանը, ուղևորներ, Հնդկաստանի քաղաքացիներ, Բրավին Կալուրադը, ում տարիքը ճշտվում, 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը՝ ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Գևորգ Սարգսյանի և ՊՊԾ ջոկի ոստիկան Մնացական Գալստյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքներրը ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում  կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր