211652_close_icon
views-count2657 դիտում article-date 11:47 07-01-2022

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 129 դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում հունվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 518 դեպք, որից  332 հազար 588-ը`առողջացած, 7997-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3422 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 3899 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք, առողջացել է 130 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 594 հազար 856 -ի:

Նմանատիպ նյութեր