Ղազախստանում հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարվել
Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել: Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
«Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել, ինչի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել»,- Facebook–ի իր էջում գրել է նա։