211652_close_icon
views-count4037 դիտում article-date 15:20 10-01-2022

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` տուժածներ չկան։

Տելեգրամ–ալիքներն էլ գրում են, որ գնդակոծության տակ է հայտնվել Արցախի մի քաղաքացու ավտոմեքենան:

Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության տակ հայտնված մեքենան գտնվում էր մանկապարտեզի մոտ։
 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր  ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:

Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր