77084 դիտում
12:11 11-01-2022
Երեկ Վանաձորում՝ խանութում ավազակային հարձակում կատարողին Տարոնի բաժնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Ա.-ի նկատմամբ:
Երեկ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում Տարոն թաղամասի բնակիչ, ոմն Արմենը մտել է Կ. Դեմիրճյան փողոցում գործող խանութ, վաճառողուհուց պահանջել ծխախոտ, որից հետո տաղավարից վերցրել է «Բլեք» ապրանքանիշի ծխախոտ, կրակայրիչ և ծամոն ու առանց վճարելու փորձել է դուրս գալ:
Վաճառողուհին պահանջել է, որպեսզի նա գումարը վճարի, սակայն նա, ըստ վաճառողուհու հայտնածի, գրպանից հանել է դանակ, հարվածել տաղավարին դրված կշեռքին, վաճառողուհու հասցեին էլ տվել սպանության սպառնալիքներ, հայհոյանքներ, ապա հափշտակել 800 դրամ արժողության նշված իրերը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ:
Ոստիկանները տաք հետքերով պարզել են Արմենի ինքնությունը, ապա նրան հայտնաբերել են Կ. Դեմիրճյան փողոցում, բերման ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին, ապա ներկայացրել Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալ Արմեն Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: