2072 դիտում
18:44 11-01-2022
ՔՊ-ի հայցադիմումը ոչ մի կերպ չի կասեցնում Ահարոն Խաչատրյանի լիազորությունների իրականցումը, ոստիկանությունը չպետք է խոչընդոտի նրա լիազորությունների իրականցումը, այլև օժանդակի. փաստաբան. Tert.am
Վարդենիսի ավագանու առաջին նիստը գումարվել է օրենքի ուժով, բոլոր անդամները գրանցվել են նիստին մասնակցելու համար։ Տեղի ունեցած միջադեպի բուն նպատակը ավագանու նիստի խափանումն էր։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Վարդենիսում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի իրավական կողմերին, ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը պաշտպանող փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«ՔՊ ներկայացուցիչները սխալ հաշվարկ էին արել, մտածել էին, որ եթե միջադեպ հրահրեն և դրա արդյունքում բերման ենթարկեն Ահարոն Խաչատրյանին, Կարեն Մկրտչյանին կամ որևէ այլ ավագանու անդամի, ապա ավագանու նիստը համարվելու է չկայացած և այն տեղափոխվելու է մեկ այլ օր, երևի ժամանակ շահելու նպատակ ունեին։ Բայց քանի որ ավագանու առաջին նիստը գումարվել է օրենքի ուժով և դրան մասնակցել են բոլոր անդամները, ուստի մինչև համայնքապետի ընտրություն, ավագանու նիստը չի կարող համարվել ավարտված և նշանակվել նոր ավագանու նիստ»,– ասաց նա՝ հավելելով, որ այդ մասին Դավիթ Շահնազարյանը բավականին մանրամասն հայտնել է ավագանու անդամներին, որ նիստը անընդհատ է և այն չի կարող չշարունակվել։
«Նիստի ընթացքում ՔՊ անդամները ներխուժել են նիստերի դահլիճ, հայտարարել, որ այն ինչ տեղի է ունենում ապօրինի է, հայտարարել են, որ իրենց առաջին համարը հիմա համայնքապետարանում չէ, իրենց առաջարկվել է կանչել առաջին համարի ներկայացուցչին, ինչի համար կարող են ժամանակ տրամադրել, սակայն հրաժարվել են, քաղաքական հայտարարություններ են արել և նշել, որ սպասում են իրենց փաստաբանին, որը այդպես էլ չեկավ։ Դրան հաջորդել է երդմնակալության համար հրավիրված նիստը, որին ապօրինաբար ոստիկանները խոչընդոտել են, մենք պատրաստել էինք իրավաբանական բնույթի գրություն, որտեղ պարզաբանել էինք ոստիկանության պարտականությունները նիստը ընթացքում և պահանջել ենք ոչ թե խոչընդոտել, այլև ինչպես օրենքն է նախատեսում, օժանդակել ՏԻՄ աշխատանքներին։ Ոստիկանության գործողությունների մասով պատրաստել ենք հայցադիմում և դատարանից պահանջելու ենք ոչ իրավաչափ համարել ոստիկանության գործողությունները և արգելել ոստիկանությանը միջամտել ավագանու աշխատանքներին»,– նշեց նա։
Հարությունյանն ասաց, որ ՔՊ կողմից հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
29174 դիտում
18:50 26-01-2020
Վարչապետի գրառումից հետո Հրայր Թովմասյանը խնդրել է պատրաստել հայցադիմումը․ փաստաբան
2079 դիտում
11:50 25-03-2020
Կորոնավիրուսին արձագանքը չպետք է խոչընդոտի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին. ԵԱՀԿ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»