211652_close_icon
views-count2583 դիտում article-date 14:36 17-01-2022

Լարված իրավիճակ Ազգային ժողովում. «Կանեմ էն, ինչ կուզեմ. հանգստացեք միհատ, նստեք տեղներդ»․ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիր պատգամավորին նկատողություն հայտարարեց, նիստն ընդմիջվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ընթացքում նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց:

«Դահլիճում ազդեցության գործակալի մասին ինչ-որ թեզեր էին առաջ տարվում։ Մարդու՝ հեղափոխության կամ որևէ ընթացքում որևէ երկրում գտնվելը ազդեցության, գործակալության հետ կապելը նույնն է, ինչ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով՝ նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ։ Ձեր շուրջը նայեք, գուցե կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,-իր ելույթում նշում էր Հակոբ Արշակյանը։

Ելույթն ընդհատվեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությամբ։ Վերջինս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին նկատողություն հայտարարեց։

«Ինձ թվում է՝ Դուք լավ չեք հասկանում, Ձեր ամբողջ խմբակցությանը կոչ եմ անում՝ հանգստացեք, կանեմ էն, ինչ կուզեմ»,-ասաց Ռուբինյանը։

Այս հայտարարությունից հետո մթնոլորտը լարվեց, պատգամավորների մի մասը վեր կացավ տեղից, հնչեցին գոռգոռոցներ, Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր