211652_close_icon
views-count84215 դիտում article-date 14:50 18-01-2022

Վանդալիզմ՝ Երևանում. չարագործը կամ չարագործները պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ  վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ստահակը կամ ստահակները կոտրել ու պղծել են ժողովրդին հայտնի՝ գաջի գործարանի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռի մոտ՝ տուֆե մեծ պատվանդանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը:

Մինչ այս օրերին հայությունը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի հրոսակների կողմից Արցախում կատարվածն ու կատարվող վանդալիզմի դեպքերը, Երևանի սրտում նման արարք է կատարվում:

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ոստիկանությունը կհայտնաբերի սրբապղծին կամ սրբապիղծներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում կանխվեն նման դեպքերը:

Պատվանդանի վրա տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ  մուտքը դեպի Սուրբ Հարություն եկեղեցի է տանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի          
   
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր