211652_close_icon
views-count18977 դիտում article-date 11:16 19-01-2022

Խոշոր ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Էդգար Ս.-ն Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 6/4 հասցեի դիմացի հատվածում իր վարած Opel  մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է՝ մասմաբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար  Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի կրտսեր պարեկներ Իլյա Սարգսյանն ու Գիքի Պողոսյանը, մինչև ժամանեցին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները:

Վերջիններս դարձի են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել այն, ապա փակել գազաբալոնի փականը:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր