211652_close_icon
views-count31883 դիտում article-date 17:30 20-01-2022

Ավտովթար՝ Երևանում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mitsubishi Grandis-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Գայի պողոտա-Ա. Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Jinbei մակնիշի և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հյատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Գևորգ Զոհրաբյանն ու Վահե Հակոբյանը, մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր