211652_close_icon
views-count98890 դիտում article-date 15:40 23-01-2022

Լարված իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. պահանջում են Տարածքային կառավարման նախարարին ու մարզպետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ժամից եվելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մարմարաշեն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել, արդարացիորեն պատճառաբանելով, որ մինչև  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Արարատի մարզպետը չժամանեն, ճանապարհը չեն բացելու:
 
Ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի  հետ զրույցում  գյուղացիներն ասում էին. «Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին, քանի որ չգիտես՝ որ պաշտոնյայի ուղեղով է անցել, որ մեր գյուղի քաղաքային տրանսպորտի հերն անիծի:

Նախկինում  գործում էր  2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ  44 երթուղին: Հիմա հանել են դա և ոչ միայն մեր գյուղը,  այլև մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են կոտրած տաշտակի առաջ:

Մենք պահանջում ենք,  որպեսզի վերականգնվի թիվ 44  երթուղին, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք ճանապարհը փակ պահել»:

Այս պահին ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու ճանապարհային  ոստիկանները, ովքեր գյուղացիներին համոզում են, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն նրանք պնդում են, որ մինչև համապատասխան պաշտոնյաները չգան, իրենք հետքայլի նպատակ չունեն:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր