107361 դիտում
14:59 03-07-2023
Լարված իրավիճակ Երևան-Գյումրի ճանապարհին․ գյուղացիները փակել են ճանապարհը, պահանջում են մարզպետին, իսկ Թալինի քաղաքապետին էլ ասում են․ «Ա՛յ թել պանիր, մեզ ցուցում մի՛ տուր»․ խցանումը անցնում են մի քանի կիլոմետրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 30 րոպե է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը ի նշան բողոքի՝ փակել են և պահանջում են, որպեսզի ժամանի Արագածոտնի մարզպետը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ցույցի մասնակից գյուղացիներն ասում են․ «Արդեն տևական ժամանակ է պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը կվերանորոգեն։ 30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու։ Բազմաթիվ անգամներ, երբ մարդ է վատացել, շտապօգնություն ենք կանչել, մարդիկ ասում են, որ չենք կարող գալ, քանի որ ամբողջ ճանապարհը մարդաբոյ փոսեր են։
Գյուղից մինչև հիվանդին տեղափոխում են այդ 6 կմ-անոց ճանապարհը, 1,5 ժամ է տևում։ Եվ հարց է՝ հիվանդին կտեղափոխեն հիվադանո՞ց, թե՞ կտեղափոխեն մորգ։
Ստիպված ենք դիմում այդ ծայրահեղ քայլին, քանի որ հույս չունենք, թե մեր գրավոր դիմումներին կպատասխանեն։ Մեր համբերության բաժակը լցվել է ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հանրապետությունում մեծ թափ է հավաքել ճանապարհաշինարարությունը, բայց մեզ մոտ ոչ մի շոշափելի արդյունք։
Խնդրում ու պահանջում ենք, որ էդ 6 կմ-անոց ճանապարհը վերանորոգեն։ Հիմա մեզ կմեղադրեն, թե 30 տարի ձեն չեք հանել, հիմա՞ որոշեցիք։ Մենք մեքենաների համար հարկ ենք մուծում, որ բարեկարգ ճանապարհով երթևեկենք, բայց ավտոները սաղ քանդվում են։ Էս ճանապարհը կարելի է Գինեսի գրքում գրել, որպես 1000-ից ավելի խրամատներ ունեցող հատված։
Չ՛ենք բացելու ճանապարհն այնքան, մինչև մարզպետարանից չգան»։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը և Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։ Խցանումները 2 կողմից անցնում են մի քանի կմ-ը։ Միայն ճանապարհ են տալիս շտապօգնության և մանկահասակ երեխաներով ավտոմեքենաներին։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։
Քիչ առաջ բողոքի ցույցի վայր ժամանեց Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ով իր հիմնական գործը թողած, քաղաքացիներին հրահանգում էր, թե դադարեցնեն տեսանկարահանումները և նաև՝ լրագրողներին։ Այդ ամենը հունից հանեց բողոքի ակցիայի մասնակիցներին, ու նրանք ասում էին․ «Դու եկել ես մեր հարցը լուծե՞ս, թե՞ հրահանգներ տաս։ Էդ որ ասում ես՝ գնանք գյուղ, բա քաղաքապետ ես, մի օր նստատեղդ հանեիր էդ կաբինետի փափուկ բազկաթոռից ու էս ճամփով գայիր գյուղ, հաստատ էդ օրվա կերածդ կմարսեիր։ Ու հիմա եկել, մեզ հրահանգներ ես տալիս, թե մի նկարեք։ Ոնց որ՝ լրիվ՝ թել պանիր լինես։ Գնա՛, ավելի լավ է հեռացիր, դու մեր հարցը չես կարող լուծես, մեր հարցը միայն կարող է լուծի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Վիճակը մի քիչ կարողացավ հանդարտեցնել Արագածոտնի մարզի ոստիկանապետ Ա․ Հակոբյանը, որից հետո Թալինի մեծն քաղաքապետը ասում էր՝ «Գնում եմ գյուղ, եկեք այնտեղ քննարկենք»։ Սակայն գյուղացիները նրան բանի տեղ չդրեցին և շարունակեցին բողոքի ակցիան՝ պահանջելով Արագածոտնի մարզպետին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+